Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2012

Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են հիվանդանում

Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են հիվանդանում

Ասում են, որ  կանայք յուրաքանչյուր ցավ ավելի համբերատար ու թեթև են տանում, քան տղամարդիկ: Տղամարդկանց մեծ մասն ավելի շատ է համառորեն բողոքում է իր ինքնազգացողությունից, քան կանայք և շատ հազվադեպ են դիմում բժշկի, նախընտրելով տանն անցկացնել հիվանդությունը:

 

Վիճակագրության համաձայն, հայտնի է, որ կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ: Պատճառները հայտնի են: Դրանք  անհատական գործոններն են. կանայք ավելի շատ են այցելում բժշկի, քիչ են խմում ու ծխում, մշտապես հետևում են իրենց արտաքինին, ավելի շատ զբաղվում մարմնամարզությամբ: Դրանք նաև  իրական գործոններն են, պայմանավորված հորմոններով, որոնք մինչև մենոպաուզայի ավարտը, կանանց պաշտպանում են սրտային հվիվանդություններից:

 

Առկա են նաև ախտանիշների որոշ տարբերակումներ, որոնք կանանց և տղամարդկանց ընդհանուր մի շարք հիվանդությունների ընթացքն ու հետևանքներն են: Վերջերս ֆինն գիտնականները սահմանել են, որ ռևամատոիդ արթրիտից մարդկության  գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կեսն ավելի շատ է տառապում, քան տղամարդիկ: Հիվանդության ախտանշանային միևնույն փուլը կանանց մոտ ավելի ուժեղ է դրսևորվում, ինչըն ավելի շատ ցավ ու անհարմարության զգացում է պատճառում: Հետազոտողների կարծիքով, դրա հիմնական պատճառը նորից հորմոններն են. կանացի էստրոգեն հորմոնն էականորեն սրում է հոդերի բորբոքումը, իսկ դա էլ հանգեցնում է ցավերի ու այտուցների: Բացի այդ, ազդում է նաև մարմնի կառուցվածքը: Կանանց մոտ մարմնի ծավալի «ոչ ճիշտ» բաշխումն է և դրա մեծ մասն ընկնում է ծնկների ու ազդրերի հոդերի վրա:

 

Եվս մի հիվանդություն, որն ունի սեռական տարբերություն, առաջին հերթին իր հետևանքներով: Դա ջրծաղիկն է: Այս, մանկահասակ երեխաներին առավել բնորոշ հիվանդությունն այնպիսի հատկություն ունի, որ ինչքան մարդը մեծանում է, այնքան նա դժվար է տանում  այն: Մեծահասակների շրջանում մահվան դեպքերը գերազանցում են երեխաների մահացության ցուցանիշներին: Պարզվում է, որ տղամարդկանց ու կանանց մոտ ջրծաղիկի ախտանշանների ընթացքի հաճախականությունը տարբեր է, իսկ տղամարդիկ 2 անգամ ավելի շատ, քան կանայք, մահանում են տվյալ հիվանդությունից: Ընդ որում, տվյալ վիճակագրության ճշգրիտ պատճառներին գիտնականները դժվարանում են բացատրություն տալ:

 

Իսկ ասթման, ընդհակառակը, առավել ծանր են տանում կանայք: Նրանք ավելի հաճախ են հիվանդանում այս տկարությամբ, իսկ մահվան ելքը, տղամարդկանց համեմատ, երկու անգամ ավելի է: Ընդ որում կանայք, ի տարբերություն  տղամարդկանց (նաև պատանիների), ավելի շատ են հակված ասթմայի. սեռական հասունացման շրջանում: Գիտնականների վկայությամբ, այստեղ նույնպես «մեղավոր» են կանացի էստրոգեն և պրոգեստերոն հորմոնները, որոնք բարձրացնում են շնչառական ուղիների զգայունությունը: Իսկ ահա արական հորմոն տեստոստերոնը հակառակ արդյունքն է թողնում:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ